Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է Անդրեյ Լունինին

Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (1:1, 4:3՝ 11 մետրանոցներով) Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է Անդրեյ Լունինին հիանալի խաղի համար և հրավիրել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

«Դու կարող ես գնալ այլ ակումբ՝ ավելի շատ խաղալու համար, բայց ոչ մի տեղ այդքան փառք չես ստանա, որքան այստեղ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Realmadridexclusivo-ն։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 31-րդ տուրից հետո վաստակեց 78 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից» տարբերությունը ութ միավոր է։ Անդրեյ Լունինը այս մրցաշրջանում մադրիդցիների կազմում անցկացրել է 26 խաղ բոլոր պաշտոնական մրցաշարերում՝ բաց թողել 22 գոլ և 12 անառիկ դարպասը։