Վինիսիուս․ «Երբ «Ռեալը» մահացած է, միշտ ճանապարհ ենք գտնում վերադառնալու

Վինիսիուս Ժունիորը խոսել է Մադրիդի «Ռեալի» քամբեքների մասին։

«Մանչեսթեր Սիթին» 1/4 եզրափակչի երկու հանդիպումներում էլ ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (3:3, 1:1), իսկ տանը պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում՝ 3:4:

Մադրիդցիների դարպասապահ Անդրեյ Լունինը հետ մղեց Սիլվայի և Մատեո Կովաչիչի հարվածները՝ պորտուգալացին հարվածեց դարպասի կենտրոնին, ուկրաինացին մնաց տեղում և որսաց գնդակը։

«Ամեն անգամ, երբ «Ռեալը» մահացած է, միշտ ճանապարհ ենք գտնում վերադառնալու»,- ասել է մադրիդցիների վինգեր Վինիսիուսը :