IDBank Պրեմիեր Լիգա. Թեժ խաղում «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Ջունիոր Սպորտ մարզադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։

Չեմպիոնության համար պայքարող ակումբները ոչ-ոքի խաղացին՝ 2։2 հաշվով։

Հաշիվը 16-րդ րոպեին բացեց Տենտոն Յենեն։ 7 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Խամես Սանթոսը։ Երկրորդ կեսում՝ 59-րդ րոպեին, Լուկաս Վիլելան 11 մետրանոցից առաջ մղեց «Փյունիկին», բայց Մոհամեդ Յատարան 82-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։

Այս խաղից հետո «Փյունիկը» 64 միավորով 2-րդն է, իսկ «Արարատ-Արմենիան»` 62 միավորով 3-րդը։