Ունայ Էմերին կարող է գլխավորել գրանդ ակումբ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտ է դարձել Ունայ Էմերին:

Մյունխենյան ակումբի հիմնական թեկնածուներն այժմ համարվում են Էմերին և Ռոբերտո դե Զերբին։ Մարզական տնօրեն Մաքս Էբերլը հավանում է երկու մարզիչներին էլ։

Սակայն Դե Զերբիի վերաբերյալ կասկածներ կան՝ կապված այն բանի հետ, որ նա դեռ չի աշխատել թոփ-ակումբում։ Այս առումով հենց Էմերին է «Բավարիայի» ֆավորիտը և «ամենալավ» թեկնածուն, հայտնում է Bild-ը։

Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանին, ապա «Բավարիայի» ղեկավարությունը հեռու է մնացել «Ռեալի» նախկին մարզիչ նշանակելու տարբերակից։ Նրա հետ հանդիպման օրակարգում չկա ֆրանսիացուն հրավիրելու հարցը։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ակումբը պահպանում է միայն մեկ գավաթ նվաճելու իր շանսերը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը։