Վինիսիուս Ժունիորը խոսել է Մադրիդի «Ռեալի» քամբեքների մասին։
«Մանչեսթեր Սիթին» 1/4 եզրափակչի երկու հանդիպումներում էլ ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (3:3, 1:1), իսկ տանը պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում՝ 3:4:
Մադրիդցիների դարպասապահ Անդրեյ Լունինը հետ մղեց Սիլվայի և Մատեո Կովաչիչի հարվածները՝ պորտուգալացին հարվածեց դարպասի կենտրոնին, ուկրաինացին մնաց տեղում և որսաց գնդակը։
«Ամեն անգամ, երբ «Ռեալը» մահացած է, միշտ ճանապարհ ենք գտնում վերադառնալու»,- ասել է մադրիդցիների վինգեր Վինիսիուսը :