Sport. Դանի Օլմոն կտեղափոխվի Իսպանիա

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Բարսելոնա»։ Վերջերս իսպանական մամուլում տեղեկություն հայտնվեց «Բլաուգրանայի» մարզական տնօրենի և ֆուտբոլիստի գործակալների հանդիպման մասին։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ Օլմոն իսկապես ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», նրա ներկայացուցիչները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի տրանսֆերը կայանա՝ չնայած կատալոնական ակումբի ֆինանսական դժվարություններին։

Հիշեցնենք, որ Դանի Օլմոյի պայմանագիրը «Բարսելոնային» կարժենա 60 միլիոն եվրո՝ այսքան փոխհատուցում է նախատեսված 25-ամյա իսպանացու՝ «Լայպցիգի» հետ պայմանագրով։