PREMIER LEAGUE. «Արսենալը» հաղթեց «Վուլվերհեմփթոնին» և բարձրացավ առաջին հորիզոնական (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ և հաղթեց՝ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Լեանդրո Տրասարդը, իսկ հանդիպման վերջնամասում հյուրերի առավելությունը կրկնապատկեց Մարտին Էդեգորը։

«Արսենալը» վաստակեց 74 միավոր և շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին»՝ բարձրանալով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, սակայն «Քաղաքայիները» մեկ խաղ պակաս են անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 43 միավորով շարունակում է մնալ 11-րդ հորիզոնականում։