Լոթար Մատաուս. «Նա հիանալի աշխատանք է կատարում»

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատաուսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ունայ Էմերին կարող է դառնալ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական թիմը դիտարկում է իսպանացի մասնագետի թեկնածությունը, ով ներկայումս գլխավորում է «Ասթոն Վիլան»։

«Նա հիանալի աշխատանք է կատարում: Նա մեծ փորձ ունի, այդ թվում՝ միջազգային, և տիտղոսներ է նվաճել, օրինակ՝ «Սևիլիայում»: Էմերին նոր ազդեցություններ կբերեր, նա կդառնար նոր դեմք Բունդեսլիգայում, և դա շատ կսազեր «Բավարիային»», – Մատաուսի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Այս մրցաշրջանում «Ասթոն Վիլան» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է՝ 33 հանդիպումներից վաստակած 63 միավորով։

Այս տարվա փետրվարին «Բավարիան» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի առաջիկա ամռանը հեռանալու մասին։