Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ թիմ

Մադրիդի «Ռեալի» ավագ և պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարիերան այլ իսպանական ակումբում շարունակելու տարբերակ ունի, հայտնում են Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Սևիլիան», որի կազմում հանդես է գալիս «Լոս Բլանկոսի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը։ Նաչոն կարող է անվճար միանալ անդալուզյան ակումբին, քանի որ նրա պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։

Ֆերնանդեսը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 23 հանդիպում, որոնցում ստացել է երկու դեղին քարտ և երկու անգամ հեռացվել խաղադաշտից։