Կառլո Անչելոտտի. «Կոշտ ու հավասար խաղ է լինելու»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։

«Մենք խաղում ենք շատ մրցունակ մրցակցի դեմ, որը փայլուն է խաղացել վերջին հանդիպումներում։ Կոշտ ու հավասար խաղ է լինելու, ինչպես միշտ։ Սա հիանալի հնարավորություն է Լա Լիգայի տիտղոսին մոտենալու համար, բայց մենք գիտենք, թե որքան դժվար է լինելու, քանի որ «Բարսելոնան» դեռ պայքարում է դրա համար:

Մենք լավ ենք վերականգնվել, բայց կան խաղացողներ, որոնց լրացուցիչ օր է պետք, օրինակ՝ Մենդին: Նրանք բոլորը կլինեն կազմում։ Մենք լուրջ խնդիրներ չունեինք և կփորձենք դաշտ դուրս բերել լավագույն թիմին։ Մենդին դեռ մի փոքր հոգնած է, ուստի մենք որոշեցինք նրան լրացուցիչ հանգիստ տալ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։