Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ թիմում։ Այս մասին հաղորդվում է Todofichaes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ է հետաքրքրված մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։