Լաուտարո Մարտինեսը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

«Ինտերի» ղեկավարությունը շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա արգենտինացին թիմի հետ նոր՝ 5 տարվա պայմանագիր կկնքի՝ մրցաշրջանում 9 մլն եվրո աշխատավարձով։ Գործարքի մասին կհայտարարվի Սկուդետտոն նվաճելուց անմիջապես հետո։

Մարտինեսը «Ինտերի» գույները պաշտպանում է 2018 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում անցկացրել է 277 հանդիպում, խփել 128 գոլ և կատարել 42 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։

«Ինտերը» 32 տուրում 83 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Երկրորդ տեղում ընթացող «Միլանի» տարբերությունը 14 միավոր է։