Լրագրող Պիրս Մորգան. «Ավելի շատ լացիր, Պեպ Գվարդիոլա»

Լրագրող Պիրս Մորգանը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ այս մրցաշրջանում «Սիթիի» օրացույցից դժգոհելուց հետո։

«Ավելի շատ լացիր, Գվարդիոլա։ Ամեն դիրքում դու ունես համաշխարհային կարգի երկու խաղացող, իսկ դու նվնվում ես չափազանց շատ խաղերի համար», – գրել է Մորգանը X սոցիալական ցանցում:

Նախկինում Գվարդիոլան Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Չելսիին» հաղթելուց հետո (1:0) դժգոհ էր մնացել թիմի խաղացանկից։