«Արսենալը» ԱՊԼ-ում պատմական նվաճման է հասել

Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի «Արսենալին» հաջողվեց անառիկ պահել դարպասը Պրեմիեր Լիգայի 6 արտագնա խաղում անընդմեջ։ Այս մասին հայտնում է Squawka-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» հաղթանակը «Վուլվերհեմփթոնի» հետ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում 2։0 հաշվով դարձել է «զինագործների» անձնական ռեկորդ՝ մրցաշարի արտագնա հանդիպումներում։

«Արսենալը» 2023/2024 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Թիմը 33 խաղում վաստակել է 74 միավոր։