Հարի Քեյնի տպավորիչ ցուցանիշը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խփեց իր 40-րդ գոլն այս մրցաշրջանում։

30-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 30-րդ տուրի «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (5։1)։ Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 40 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում միայն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն էր այս մրցաշրջանում գերազանցել 40+ գոլի շեմը։ 25-ամյա ֆրանսիացին այժմ ունի 41+9 42 հանդիպումներում։