Լամին Յամալ. «Մենք կհաղթենք 3։1 հաշվով, իսկ ես գոլ կխփեմ»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես կավարտվի «Ռեալի» հետ հանդիպումը Լա Լիգայի 32-րդ տուրում։

«Կլասիկոյի իմ կանխատեսո՞ւմը․ Մենք կհաղթենք 3։1 հաշվով, իսկ ես գոլ կխփեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ կատալոնացիները պետք է հաղթեն Մադրիդի «Ռեալին»։ Խաղը կկայանա ապրիլի 21-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։