Ջոնաթան Դեյվիդը մոտ է Իտալիա տեղափոխվելուն

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը մոտ է 2023/24 մրցաշրջանի ավարտին ֆրանսիական ակումբից հեռանալուն։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա կանադացին համաձայնել է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ։ Նեապոլցիները հարձակվողի ներկայացուցիչների հետ պայմանավորվել են նրա անձնական պայմանագրի կետերի շուրջ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, իսկ աշխատավարձը կկազմի մոտ 3 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Դեյվիդը «Լիլում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 177 հանդիպում, դարձել 81 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։