Էրիկ տեն Հագ. «Ես այստեղ եմ, որ ավելի լավը դարձնեմ «Մանչեսթեր Յունայթեդը»»

Էրիկ տեն Հագը խոսել է քննադատության և ձախողման նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

32 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 7-րդ տեղում է ։ Այսօր մանկունիանցիները Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում կխաղան «Քովենտրիի» հետ։

«Ես էներգիա չեմ ծախսում՝ փորձելով հասկանալ՝ արդյոք ինձ արդար են վերաբերվում, թե ոչ։ Ես գիտեմ, թե ինչ ենք անում և ինչի համար եմ այստեղ՝ գավաթներ նվաչելու և տնտեսական արժեք ստեղծելու համար: Եվ մենք աշխատում ենք դրա վրա։

Այս գործընթացում անհաջողություններ են լինում, և ես դրան իրատեսորեն եմ նայում, ռացիոնալ եմ վերաբերվում։ Ես կենտրոնացած եմ բացառապես իմ թիմի վրա՝ այն ավելի լավը դարձնելու և՛ որպես ամբողջություն, և՛ յուրաքանչյուր ֆուտբոլիստի առանձին: Ես հենց դրա համար եմ այստեղ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: