«Մանչեսթեր Յունայթեդը» գումար կստանա, եթե «Բորուսիան» դուրս գա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ

Եթե ​​Դորտմունդի «Բորուսիան» դուրս գա Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 3,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ դորտմունդյան թիմն արդեն պետք է որոշակի գումար վճարի «Մանչեսթեր Յունայթեդին»՝ «Բորուսիայի» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։

Վարձակալության պայմանները ներառում են նաև լրացուցիչ վճարումներ Դորտմունդի «Բորուսիայի» Չեմպիոնների Լիգա մտնելու համար՝ Բունդեսլիգայի 2023/24 թվականների արդյունքներով: Թիմն այս պահին Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 29 խաղից վաստակած 56 միավորով։

Հիշեցնենք, որ 24-ամյա Սանչոն գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: