Միկել Արտետա. «Շատ լավ արձագանք է Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպման արդյունքները (2։0)։

«Շատ լավ արձագանք է Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն, ես հպարտ եմ թիմով։ Մենք արժանի էինք հաղթանակի այս խաղում և կրկին անառիկ պահեցինք դարպասը: Իհարկե, մենք հիասթափված ենք «Բավարիայից» կրած պարտությունից, ամեն ինչ որոշվեց դետալներով, բայց մեզ դեռ հինգ հանդիպում է սպասվում, և մենք կրկին գլխավորում ենք աղյուսակը։

Անգամ 2:0-ին չես կարող վստահ լինել հաղթանակի վրա, «Վուլվերհեմփթոնը լավ թիմ է, որը որոշ փոփոխություններ կատարելով՝ մեզ համար խնդիրներ ստեղծեց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։