«Չավի՛, մնա՛»․ «Բարսելոնայի» 200 երկրպագուներ մարզչին դիմավորել են Մադրիդի հյուրանոցներից մեկի դիմաց

«Բարսելոնայի» երկրպագուները Մադրիդում ողջունել են թիմի ավտոբուսը «Չավի, մնա» բացականչություններով։

Այսօր Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալվելիս Էլ-Կլասիկոյում կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։

Մոտ 200 երկրպագուներ հանդիպեցին թիմին Մադրիդի իրենց հյուրանոցի մոտ: Նրանք վանկարկել են «Չավի, մնա»:

Հանդիպումից առաջ կատալոնացիները 70 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 8 միավորով զիջելով Մադրիդի «Ռեալին»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հունվարի վերջին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնը լքելու մտադրության մասին։ Դրանից հետո թիմը ոչ մի խաղում չի պարտվել Իսպանիայի առաջնությունում։