«Ատլետիկոն» վերջնական որոշում է կայացրել Անտուան ​​Գրիզմանի վերաբերյալ

«Ատլետիկոն» կերկարաձգի պայմանագիրը Անտուան ​​Գրիզմանի հետ: Հաղորդում է լրագրող Ռուդի Գալետտին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները ծրագրում են առաջիկա ամիսներին նոր պայմանագիր կնքել 33-ամյա հարձակվողի հետ։

Կողմերը մշտապես կապի մեջ են այս թեմայով, և «Ատլետիկոն» ֆրանսիացուն տեսնում է որպես ապագա առանցքային ֆուտբոլիստ:

Գրիզմանի գործող պայմանագիրը հնդկացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: