«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանեց Անգլիայի Գավաթի ռեկորդ

«Մանչեսթեր Յունայթեդը» ավելի հաճախ է դուրս գալիս Անգլիայի գավաթի եզրափակիչ, քան որևէ մեկը Անգլիայում:

Այսօր Էրիկ տեն Հագի թիմը կիսաեզրափակչում հաղթեց «Քովենթրիին» ՝ 3:3 խաղի ժամանակ, 4:2՝ 11 մետրանոցներով:

Այժմ մանկունիանցիներն ունեն 22 եզրափակիչ՝ մեկով ավելի, քան «Արսենալը»։ «Յունայթեդը» 12 անգամ հաղթել է մրցաշարում (զինագործները՝ 14)։

Մայիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Ուեմբլիում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։ Սա նախորդ տարվա եզրափակիչի կրկնությունն է, որում հաղթեցին «քաղաքայինները»։