LA LIGA. Ջուդ Բելինգհեմը խաղավարտին հաղթանակ պարգևեց «Ռեալին» Էլ-Կլասիկոյում (VIDEO)

Մադրիդում կայացավ Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպումը, որում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Կատալոնացիներն առաջինը բացեցին հաշիվը 6-րդ րոպեին Անդրեաս Քրիստենսենի գոլի շնորհիվ։ Դեռ ընդմիջումից առաջ սերուցքայինները կարողացան վերականգնել հավասարությունը՝ Վինիսիուսը 11 մետրանոց հարվածով գրավեց դարպասը։

Երկրորդ խաղակեսում (69-րդ րոպե) Ֆերմին Լոպեսի դիպուկ հարվածից հետո կատալոնացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, սակայն 4 րոպե անց «Ռեալը» կարողացավ գոլ խփել Տեր Շտեգենին. գոլը խփեց Լուկաս Վասկեսը։

Կառլո Անչելոտտիի թիմին հաղթանակ բերեց 90+1 րոպեին Ջուդ Բելինգհեմը։

«Ռեալը» այս խաղից հետո ունի 81 միավոր ու առաջինն է, իսկ «Բարսելոնան»՝ 70 միավորով երկրորդն է։