«Ատլետիկոն» կերկարաձգի պայմանագիրը Անտուան Գրիզմանի հետ: Հաղորդում է լրագրող Ռուդի Գալետտին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները ծրագրում են առաջիկա ամիսներին նոր պայմանագիր կնքել 33-ամյա հարձակվողի հետ։
Կողմերը մշտապես կապի մեջ են այս թեմայով, և «Ատլետիկոն» ֆրանսիացուն տեսնում է որպես ապագա առանցքային ֆուտբոլիստ:
Գրիզմանի գործող պայմանագիրը հնդկացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: