Չավին կարող է այլ ակումբ գլխավորել

«Այաքսի» ղեկավարությունը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին դիտարկում է որպես թիմի մարզչի գլխավոր թեկնածու, հայտնում է Sport․es-ը։

Ըստ աղբյուրի՝ «Այաքսը» 44-ամյա իսպանացի մասնագետին ունակ է համարում ակումբը վերադարձնել նախկին մակարդակին և պատրաստ է նրա հետ պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը։

Հունվարին Չավին հայտարարեց, որ կլքի «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո, որից հետո թիմը պարտվեց միայն մեկ խաղում՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում՝ ՊՍԺ-ի դեմ։