Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի որոշումը կապված է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալու հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի մասնագետը կլքի ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտին։

Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Ալ-Իթթիհադն» է։ Սաուդյան Արաբիայից ակումբի ղեկավարությունը պատրաստ է խաղացողի համար վճարել 233 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 31-ամյա Սալահը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։