«Ատլետիկոն» որոշում է կայացրել Անտուան ​​Գրիզմանի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոն» և թիմի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը բանակցություններ են վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Գրիզմանով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Ինտեր Մայամին»։

Այս մրցաշրջանում 33-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։