Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ․ «Նրանք հանդես են գալիս իդեալական կերպով»

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» ցուցադրած խաղի մասին։

«Նրանք հանդես են գալիս իդեալական կերպով։ Դուք չեք կարող սխալվել նրանց հետ: Այս թիմը հաշված րոպեների ընթացքում կարող է առավելության հասնել մրցակցի նկատմամբ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Պրեմիեր Լիգայի 32 տուրից հետո «Լիվերպուլն» ունի 71 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Յուրգեն Կլոպի սաները երկու միավորով հետ են մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։