Մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան «Յուվենտուսից»

«Յուվենտուսը» կլքեն միանգամից չորս բարձրակարգ ֆուտբոլիստներ։ 33-ամյա պաշտպան Ալեքս Սանդրոն, ում պայմանագիրը մոտենում է ավարտին և չի երկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբի շարքերը կլքի նաև կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, ում ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգայում։ Կհեռանա նաև թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկը, ով արդեն փոխել է իր գործակալին։ Բացի այդ, «Յուվենտուսը» վաճառքի կհանի Մոյզ Քինին։

Նշենք, որ «Յուվենտուսը» 33 տուրից հետո 64 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդն է։