«Ինտերը» ցանկանում է գնել «Ռեալի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձել է «Ինտերի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Նաչոն ամռանը կլքի Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, իսկ պաշտպանը մտադիր չէ երկարաձգել այն։ Մադրիդցի սանը արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը հեռանալու որոշման մասին:

«Ինտերը» հետաքրքրված է փորձառու խաղացողով, բայց դա հեշտ չի լինի: Նաչոն ցանկանում է դիտարկել բոլոր տարբերակները, ներառյալ արտերկրից առաջարկները։