Որոշ ակումբներ պատրաստ են բոյկոտել Անգլիայի գավաթը փոխված ձևաչափի պատճառով

Անգլիայի ցածր դիվիզիոնների ակումբները դիտարկում են Անգլիայի գավաթը բոյկոտելու հարցը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել էր, որ 2024/25 մրցաշրջանից սկսած մրցաշարի հիմնական տուրերում վերախաղարկումներ չեն լինի։ Նախկինում ոչ-ոքի արդյունքի դեպքում թիմերը պետք է ևս մեկ հանդիպում անցկացնեին։ Այժմ, սկսած հինգերորդ տուրից, վերախաղարկումները չեղյալ են հայտարարվել։

Այնուամենայնիվ, այս կանոնը մնում է որակավորման մեջ։

Առաջին տուրում գավաթի համար պայքարում են պրոֆեսիոնալ լիգաների ակումբները: Պրեմիեր Լիգայի թիմերը մրցաշարում սկսում են ելույթները երրորդ տուրից։ Այս որոշումն ընդունվել է ՖԱ-ի և Պրեմիեր Լիգայի միջև պայմանավորվածության հիման վրա՝ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հանդիպումների քանակի աճի ֆոնին։

Աղբյուրի համաձայն, մի քանի ակումբների ղեկավարներ, որոնք չեն խաղում բարձրագույն լիգաներում, վրդովված են եղել նորամուծություններից, քանի որ դրանք կզրկեն լրացուցիչ եկամուտներից։ Նրանց դուր չի եկել նաև, որ այս որոշումը կայացվել է առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։

Նշվում է, որ Անգլիայի գավաթի խաղարկությունը բոյկոտելու դեպքում այս ակումբները կզրկվեն Պրեմիեր Լիգայի հավելյալ համերաշխության վճարներից։