Ալեսանդրո Բաստոնին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ է ցանկանում թիմում տեսնել Բաստոնիին։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

«Ինտերը» պաշտպանին գնահատում է 80 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ալեսանդրո Բաստոնին բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։