Հայտնի է դարձել, թե ով կլինի «Ռեալի» ավագը Նաչո Ֆերնանդեսի հեռանալուց հետո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը 2023/24 մրցաշրջանում կարող է դառնալ մադրիդյան ակումբի ավագը, հայտնում է Relevo-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մադրիդի «Ռեալի» ներկայիս ավագ Նաչո Ֆերնանդեսը ամռանը կլքի թիմը:

Այս մրցաշրջանում 32-ամյա Կարվախալը անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։