Հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել Թոմաս Տուխելին

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Բավարիան», հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան թիմի ղեկավարությունը քննարկել է 65-ամյա գերմանացու հնարավոր նշանակումը։ Մեկ այլ թեկնածու է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տուխելը կլքի ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտին։ 50-ամյա մասնագետը ակումբը գլխավորում է 2023 թվականի մարտից։

Հիշեցնենք, որ «Բավարիան» 29 հանդիպումներից 63 միավորով երկրորդն է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։