Պեպ Գվարդիոլան մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը սկսել է նախապատրաստվել Պեպ Գվարդիոլայի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն, հայտնել է ինսայդեր Խորխե Պիկոնը։

Ըստ աղբյուրի՝ 53-ամյա իսպանացին չի մտածում անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Գվարդիոլային փոխարինելու հիմնական թեկնածուն Միշել Սանչեսն է, ով ներկայումս գլխավորում է «Ժիրոնան»։

«Մանչեսթեր Սիթին» այս շաբաթ դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվելով «Ռեալին»՝ 11 մետրանոցներով։ Միաժամանակ թիմը շարունակում է գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։