«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի համար կարող է լրացուցիչ գումար ստանալ

«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի համար կարող է լրացուցիչ 4 միլիոն եվրո ստանալ Դորտմունդի «Բորուսիայից», հաղորդում է Times-ը:

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները կստանան այդ միջոցները, եթե դորտմունդյան թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների Լիգայում։

«Բորուսիան» Սանչոյին վարձակալել է 2024 թվականի հունվարին։ 24-ամյա անգլիացին գերմանական ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։