Լա Լիգան մեկ օրով հետաձգել է «Ռեալի» հանդիպումը

Լա Լիգան մեկ օրով հետաձգել է «Ռեալի» հանդիպումը։

Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ» – «Սոսյեդադ» հանդիպումը պետք է կայանար շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, սակայն այժմ այն ​​տեղափոխվեց ուրբաթ՝ ապրիլի 26-ը:

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը ։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» երեկ խնդրել է Լա Լիգային հետաձգել «Սոսյեդադի» հետ խաղը, և խնդրանքը բավարարվել է։