Պեպ Գվարդիոլա. «Ես հիանում եմ «Լիվերպուլով»»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացմունք է հայտնել ԱՊԼ-ի վաղեմի մրցակից «Լիվերպուլի» հասցեին։

«Ես հիանում եմ «Լիվերպուլով»։ Ինչ էլ որ լինի այս մրցաշրջանում, ես հիանում եմ «Լիվերպուլով»։ Այս թիմը իսկական հավակնորդ է, որը վեց-յոթ տարի մեր դեմ է։

Ես չեմ դատում, թե արդյոք թիմը տիտղոս է բարձրացնում։ Մենք խոսում ենք ահռելի քանակությամբ խաղերի մասին՝ մրցաշրջան առ մրցաշրջան։ Նրանք դեռ մոտ էին տիտղոսներին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 32 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 73 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը։