«Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում անձամբ է հետաքրքրված թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

Ընդգծվում է, որ Բաստոնի համար «Ինտերը» կարող է 80 մլն եվրո պահանջել։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բաստոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։