Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի ներկայիս վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի ներկայիս վիճակի մասին։

«Այս պահին մենք շատ լավ ենք խաղում։ Տորթը պատրաստ է, և մեզ մնում է վրան ավելացնել բալը։ Սա մրցաշրջանի վճռորոշ ամիսն է։ Միլիտաոն ու Կուրտուան ​​վերադարձել են խաղադաշտ, բացակայում է միայն Ալաբան։ Մենք լավ մարզավիճակով մոտեցանք եզրափակիչ փուլին, բայց պետք է միայն ավելացնել բալը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 31-րդ տուրից հետո «Ռեալը» վաստակել է 78 միավոր և այս պահին զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ութ միավորով առաջ անցնելով իր ամենամոտ հետապնդողից՝ «Բարսելոնայից»։