Կազեմիրոն խոսել է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին։

«Մբապպեն մոլորակի լավագույն խաղացողն է կամ ամենաուժեղներից մեկն այս պահին: Շատ արագ, շատ խելացի: Մի քանի խաղում ես տեսա, որ ֆրանսիացին ամեն ինչ հիանալի է անում։ Նա հիանալի խաղ ցուցադրեց մեր դեմ՝ արագ և խելացի։

Սա ինձ հիշեցնում է Կրիշտիանու Ռոնալդուին։ Էլ ո՞վ կարող է 38 տարեկանում 50 գոլ խփել։ Այն, ինչ արել է Կրիշտիանուն ֆուտբոլում, բավականաչափ չի գնահատվում»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։

Կրիշտիանու Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։ 39-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 36 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։