Մեսութ Օզիլ․ «Ժամանակին սա ամենակարևոր հանդիպումն էր համաշխարհային ֆուտբոլում»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը բացատրել է «Էլ-կլասիկոյով» հետաքրքրության անկումը «Բարսելոնայի» հետ խաղից առաջ։

«Ժամանակին սա ամենակարևոր հանդիպումն էր համաշխարհային ֆուտբոլում։ Ի դժբախտություն Մադրիդի «Ռեալի», դա թերևս պատմության լավագույն «Բարսելոնան» էր: Գվարդիոլայի թիմը պարզապես այլ մակարդակի վրա էր։

Ինձ թվում է, որ այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումների և ԱՊԼ-ի մյուս խաղերի վրա»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Լա Լիգայի 32-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին Երևանի ժամանակով 23։00-ին։