Լուկա Մոդրիչ. «Սա լավագույն առաջնություններից մեկն է, եթե ոչ լավագույնը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Պրեմիեր Լիգայի մասին։

«Պրեմիեր Լիգան մեծ մարտահրավեր է։ Սա լավագույն առաջնություններից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Անգլիայում ֆուտբոլային մշակույթը յուրահատուկ է։ Այն գնահատելու համար հարկավոր է զգալ այն։

Ամեն շաբաթ տեղի են ունենում մեծ հանդիպումներ, որոնք գրավում են բազմաթիվ երկրպագուների։ Երբ դու հեռանում ես Պրեմիեր Լիգայից, չես դադարում դիտել այն»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Optus Sport-ը։

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Թոթենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականի ամռան վերջին։ 38-ամյա խորվաթի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։