Մասիմիլիանո Ալեգրի. «Մեր նպատակը միշտ եղել է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է 2023/24 մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում թիմի նպատակների մասին։

«Մեր նպատակը միշտ եղել է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը։ Մեզ պետք է նաև Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս գալ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Forza Juventus-ը։

«Յուվենտուսը» 33 խաղից 64 միավորով երրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։