Ջուդ Բելինգհեմը գլխավորում է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը

«Ոսկե գնդակի» համար պայքարում Ջուդ Բելինգհեմի հաջողության շանսերը մեծացել են այն բանից հետո, երբ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։

Անգլիացի կիսապաշտպանը գլխավորում է վարկանիշային աղյուսակը՝ առաջ անցնելով ՊՍԺ-ից Կիլիան Մբապպեից և «Բավարիայից» Հարի Քեյնից, որոնք համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են, հաղորդում է Madrid Xtra-ն։

Չորրորդ և հինգերորդ տեղերը մնում են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Էրլինգ Հոլանդը և Ռոդրին։