«Մանչեսթեր Սիթին» ակումբային ռեկորդ է սահմանել

Ապրիլի 20-ին Ուեմբլիում կայացավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը։ Խաղն ավարտվել է Խոսեպ Գվարդիոլայի սաների հաղթանակով՝ 1։0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» 29 հանդիպում անընդմեջ չի պարտվում բոլոր մրցաշարերում՝ 23 հաղթանակ և 6 ոչ-ոքի։ Ըստ Opta-ի՝ սա «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ռեկորդային շարք է։

Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» պարտվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում արտագնա խաղում (0։1) պարտվելով «Ասթոն Վիլային»։