Դանիելե դե Ռոսսի. «Մենք ֆավորիտ չենք համարվում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսին խոսել է Եվրոպա Լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչում «Բայերի» հետ հանդիպումների մասին։

«Գուցե, նրանք ուզում են հաշվեհարդար տեսնել անցյալ տարվա համար, երբ մենք հաղթեցինք նրանց: Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց ակնհայտ է, որ մենք ֆավորիտ չենք համարվում։

Երևի ինչ-որ մեկը սպասում էր «Միլանին» Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչում։ Ես շատ եմ հարգում Խաբի Ալոնսոյին դեռ այն ժամանակվանից, երբ նա խաղացող էր»,- Դե Ռոսսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։