Կառլո Անչելոտտի. ««Բարսելոնան» շատ մրցունակ մրցակից է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի 32-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից իր սպասելիքների մասին։

««Բարսելոնան» շատ մրցունակ մրցակից է։ Կլասիկոն միշտ էլ Կլասիկո է։ Նրանք շատ լավն են, բայց մեզ համար սա շանս է Լա Լիգայում հաղթելուն մոտենալու։ Մենք գիտակցում ենք, որ դժվար է լինելու, քանի որ «Բարսելոնան» շատ, շատ լավն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Մինչ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» 78 միավորով գլխավորում է Լա Լիգան՝ 8 միավորով գերազանցելով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»։