Հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել Ստեֆանո Պիոլիին

«Միլանի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիները» դիտարկում են Պաուլո Ֆոնսեկայի թեկնածությունը, ով ներկայումս գլխավորում է «Լիլը»։

«Միլանը» բարձր է գնահատում «Ռոմայի» նախկին մարզչի աշխատանքը Ֆրանսիայում։

Նշվում է, որ կողմերի միջև արդեն եղել են գաղտնի շփումներ։